Բագրատյանը չի մեկնաբանում իշխանությունների և ընդդիմության երկխոսության հեռանկարները

Բագրատյանը  չի մեկնաբանում իշխանությունների և ընդդիմության երկխոսության հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գերադասել է չմեկնաբանել իշխանությունների և ՀԱԿ-ի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը: «Հավանաբար, ճիշտ կլիներ սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա»,-հայտարարել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Բագրատյանի, մինչ սեպտեմբերի կեսը կամ վերջը պարզ կդառնան քաղաքական երկխոսության արդյունքները: Ըստ նրա, նա ցանկանում է լավատես լինել և հուսով է, որ այդ գործընթացը բաց ու հրապարակային կլինի և չի վերածվի խարդավանքների: «Հուսով եմ, որ այն հրապարակային կմնա ժողովրդի համար»,-ասել է նա:

Կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են աշխատանքային խմբերի հանդիպումները: Ընդունվել է բանակցությունների օրակարգը:

4  17.08.11 - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---