17 օգոստոսի 2011 - 18:43 AMT
Օգոստոսի 17-ին հինգերորդ Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և Ծաղկաձոր

Օգոստոսի 17-ին հինգերորդ Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները խաղերի Միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Այնտեղից նրանք մեկնել են Ծաղկաձոր, որտեղ ճոպանուղի են նստել, շփվել են միմյանց հետ, կատարել են հայրենասիրական երգեր և լավ ժամանակ են անցկացրել:

Ջոնի Սաքիյանը Հայաստան է ժամանել Լիբանանից, նա առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին: «Մենք այս անգամ մեծ խմբով ենք ժամանել և ներկայացված ենք տարբեր մարզաձևերում: Ես հեռացատկորդ եմ և ելույթներս կսկսեմ օգոստոսի 19-ին: Ծաղկաձորն ինձ անչափ դուր եկավ, շատ ուրախ եմ, որ եկել եմ»,-խոստովանել է մարզիկը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Պաբլո Մարիա-Ռոմերոն և Գայանե Մուրադյանը ժամանել են Գրանադայից և արդեն ավարտել են իրենց ելույթները, նրանք շատ ուրախ են, որ պատիվ ունեն ներկայացնելու Իսպանիան Համահայկական խաղերում:

Երեկոյան խաղերի 1500 մասնակիցները կընթրեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: