17 օգոստոսի 2011 - 18:47 AMT
Հայաստանը հայտնվել է ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկների թոփ տասնյակում

Կասպերսկիի լաբորատորիան հրապարակել է տեղեկատվական վտանգների մասին իր ավանդական եռամսյակային զեկույցը։

Փորձագետների կարծիքով, 2011-ի 2-րդ եռամսյակում կեղծ հակավիրուսային ծրագրերի թիվը զգալիորեն աճել է։

2011-ի 2-րդ եռամսյակում վնասակար ծրագրեր տարածող կայքերի 87%-ը կենտրոնացած է եղել աշխարհի 10 երկրներում (2%-ով պակաս նախորդ եռամսյակից)։

Կասպերսկիի լաբորատորիան կազմել է ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկրների տասնյակը։ Հայաստանն այս տասնյակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, որը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկների տասնյակը հետևյալն է՝ Օման, Ռուսաստան, Իրաք, Ադրբեջան, Հայաստան, Սուդան, Սաուդյան Արաբիա, Բելառուս, ԱՄՆ և Քուվեյթ։