Մեթյու Բրայզան պատասխանել է ադրբեջանցի կանանց նամակին ղարաբաղյան հակամարտության մասին

Մեթյու Բրայզան պատասխանել է ադրբեջանցի կանանց նամակին ղարաբաղյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով առաջնահերթ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար: Այդ մասին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության Կանանց ադրբեջանական խորհրդին ուղղված իր նամակում նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ինձ համար` որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի, դա նույնպես առաջնահերթ խնդիր է»,- ասել է նա:

Նամակում Բրայզան նշել է նաև, որ հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով կարող է ապահովել Ադրբեջանի, ողջ Հարավային Կովկասի զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մեկնաբանելու խնդրանքով նամակը Ղարաբաղի ազատագրման կազմակերպության Կանանց ադրբեջանական խորհրդի նախաձեռնությամբ ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---