Ժիրինովսկի. Թուրքերը հիշել են սիրիացիների իրավունքների մասին` մոռանալով 1915-ին կոտորած հայերի իրավունքների մասին

Ժիրինովսկի. Թուրքերը հիշել են սիրիացիների իրավունքների մասին` մոռանալով 1915-ին կոտորած հայերի իրավունքների մասին

PanARMENIAN.Net - Իրադրության սրումը Սիրիայում և Թուրքիայի ակնդետ ուշադրությունը, նրա ակտիվ դերը վկայում են Երրորդ աշխարհամարտի հետագա սադրման մասին, համոզված է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ՌԼԲԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Թուրքիան հայտարարում է, որ «չի ցանկանում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին գործերին», բայց դրա հետ մեկտեղ «չի ընդունում քաղաքացիական բնակչության դեմ Սիրիայի ռազմական գործողությունները», գտնում են ՌԼԲԿ-ում:

Ժիրինովսկու կարծիքով, Սիրիայի գործերին Թուրքիայի ռազմական միջամտության հնարավորությունը ոչ մի կերպ չի կարելի մերժել. երկիրն ակտիվ դեր է խաղում կատարվող գործընթացում: «Նա փորձում է ստիպել սիրիացիներին ուժով փոխել իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը: Թուրքերը հանկարծ հիշել են Սիրիայում մարդու իրավունքների մասին, բայց, չգիտես ինչու, մոռացել են հայերի իրավունքների մասին, որոնց կոտորում էին 1915-ին, կամ քրդերի, որոնց ճնշում են արդեն գրեթե 50 տարի: Դա սարսափելի է»,- նշել է ՌԼԲԿ առաջնորդը:

Նա ՌԴ իշխանություններին կոչ է արել պաշտպանել իր երկրի սահմանները: «Ռուսաստանը պետք է կանխի ապագա ագրեսիան, պոտենցիալ սպառնալիքը Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայի դեմ: Հակամարտությունը միանգամայն իրական է: Եվ, հնարավոր է, որ դրան միջամտի Իրանը` արդեն Սիրիայի կողմից: Այդ պատերազմը կմոտենա Կովկասի սահմաններին, նշանակում է` Ռուսաստանի սահմաններին,- ասել է Ժիրինովսկին:- Անհրաժեշտ է պատրաստել ռուսական բանակը կովկասյան ճակատում դեպքերի զարգացման նման բացասական սցենարին», հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---