Հայաստանի փոխվարչապետի մոտ քննարկվեցին երկրում ոռոգման համակարգի խնդիրները

Հայաստանի փոխվարչապետի մոտ քննարկվեցին երկրում ոռոգման համակարգի խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման համակարգի ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը, «Հայաստանի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը տեղեկություններ ներկայացրեց երրորդ կարգի ջրանցքների և պոմպակայանների վերականգնման ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Զեկուցվեց, որ արդեն ավարտին են մոտենում Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառն ապահովող Դեբեդի պատվարի վերակառուցման աշխատանքները: Ծրագրով վերականգնված բոլոր պոմպակայանները փորձարկվում են` ի հայտ եկող թերությունները շտկելու համար:

Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել այդ աշխատանքները և վերականգնված պոմպակայանները հանձնել շահառուներին:

Խորհրդակցության ընթացքում ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց ոռոգման շրջանի ընթացքը: Նա վստահեցրեց, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ընդհանուր առմամբ բավարարվում է: Աշխատանքներ են իրականացվում վարձավճարների հավաքագրումների պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ: Սևանա լճից ջրբացթողումները ևս կատարվում են ըստ սահմանված ծավալների: Փոխվարչապետը կոմիտեի նախագահին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ոռոգման անխափան կազմակերպման և վարձավճարների հավաքագրումների ընթացքը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---