Հրանուշ Հակոբյանը լոնդոնաբնակ քարտեզագրի հետ քննարկել է հայկական Սփյուռքի քարտեզի ստեղծման հարցը

Հրանուշ Հակոբյանը լոնդոնաբնակ քարտեզագրի հետ քննարկել է հայկական Սփյուռքի քարտեզի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լոնդոնաբնակ հայրենակից, քարտեզագիր Ռուբեն Գալչյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները:

Քննարկվեցին Սփյուռքի քարտեզի ստեղծմանն ու քարտեզագրության վերաբերյալ սկավառակի թողարկմանն առչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵՊՀ-ի սփյուքագիտության ամբիոնում և հայաստանյան որոշ բարձրագույն հաստատություններում դասախոսություններ կարդալու վերաբերյալ: Այդ դասախոսությունները ունկնդրելու հնարավորություն են ունեցել նաև «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի մասնակիցները:

Ռուբեն Գալչյանը «Պատմական Հայաստանի քարտեզները», «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում», «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», և «Հորինված պատմություն» գրքերի հեղինակն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---