Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները դադրեցնում են ռազմական գործողությունները

Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները դադրեցնում են ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ:

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»:

«Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել վերջերս մարդու իրավունքների համատարած խախտումների ու անվտանգության ուժերի կողմից ոչ համաչափ ուժի կիրառման վերաբերյալ,-ասվում է ՄԱԿ հաղորդագրության մեջ,-Սիրիայի նախագահը հայտարարել է, որ բոլոր ռազմական ու ոստիկանական գործողությունները դադարեցված են», հաղորդում է BBC-ին: Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---