Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ նոր նավամատույց կկառուցվի18 օգոստոսի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Վանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նոր նավամատույցի կառուցմանը Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Նոր նավամատույցը կկառուցվի հնի տեղում, սակայն, թույլ կտա ավելի շատ այցելուներ ընդունել»,-ասել է Վանի քաղաքապետ Մյունիր Քարաօղլուն: Այս տարի Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բարձրաստիճան այցելուների չի սպասում, ինչպես նախորդ տարի: Այդ մասին Hurriyet-ին է հաղորդել Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը: Պատարագը Սբ Խաչ եկեղեցում կմատուցվի սեպտեմբերի 11-ին: Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարեկան հինգ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար եկեղեցում: Այդ մասին հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Վանից ժամանած պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրը: Նա ասել է, որ պատարագ կմատուցվի Հայ Առաքելական եկեղեցու այն տոնական օրերին, որոնք կընտրի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը: 2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ առաջին պատարագը վերջին 95 տարվա ընթացքում, սակայն գմբեթի խաչը տեղադրվեց միայն երկու շաբաթ անց: Առաջին պատարագին մասնակցել է մոտ 7000 հայ: Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |