Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն ղարաբաղյան հարցը

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Դմիտրի Մեդվեդևը կքննարկեն ղարաբաղյան հարցը, այդ մասին հայտնում է Zaman-ը: Թուրքիայի նախագահը կայցելի Ռուսաստան սեպտեմբերի 7-8 Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական համաժողովի շրջանակներում:

Համաժողովին, որն անցնելու է ՌԴ նախագահի հովանու ներքո, կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը:

Ի թիվս այլ հարցերի Գյուլն ու Մեդվեդևը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---