18 օգոստոսի 2011 - 15:09 AMT
Symbian Anna-ն հասանելի է ներբեռնման համար

Symbian Anna-ն՝ Symbian օպերացիոն համակարգի վերջին թարմացումն այժմ հասանելի է ներբեռնման համար։ Այս մասին մամլո հաղորդագրությամբ հայտնում է Nokia ընկերությունը։

Symbian Anna-ն նախագծված է միայն Nokia N8, Nokia C7, Nokia C6-01 and Nokia E7 սմարթֆոնների համար։

Symbian Anna-ն ունի նոր ինտերֆեյս՝ վիրտուալ QWERTY ստեղնաշարով, կատարելագործված Nokia Maps-ով, ավելի արագ վեբ որոնմամբ և հուսալի անվտանգությամբ։ Թարմացված Nokia Maps-ը ունի ավելի լավ որոնման ֆունկցիաներ՝ հանրային տրանսպորտի նոր երթուղիներով և սիրելի գեոլոկացիոն ցանցերում՝ Facebook-ում, Foursquare-ում and Twitter-ում check-in (նշելու) անելու հնարավորությամբ։

Symbian Anna-ն բիզնեսմեններին առաջարկում է տվայլների կոդավոր ապահով անվտանգություն։

Symbian Anna-ն հնարավոր է բեռնել օգտագործելով համակարգչում Ovi Suite-ի վերջին տարբերակը՝ 3.1.1 կամ էլ անմիջապես Nokia հեռախոսից։

«Symbian Anna-ն օգտագործողի համար ամբողջապես նոր է։ Հաջորդ 12 ամիսների ընթացքում Nokia-ն կներկայացնի Symbian Anna-ով աշխատող ևս 10 հեռախոս»,- ասել է Nokia-ի փոխնախագահ Այլարի Նուրմին։