Amazon.com-ը դարձել է ամենաշատ այցելություն ունեցող օնլայն խանութը

Amazon.com-ը դարձել է ամենաշատ այցելություն ունեցող օնլայն խանութը

PanARMENIAN.Net - Ըստ թվային բիզնես վերլուծություններ կատարող Comscore կայքի հունիս ամսվա տվյալների, Amazon.com-ը գլխավորում է ամենաշատ այցելություն ունեցող օնլայն խանութը։ Այս մասին հաղորդում է CNET news-ը։

Այլ օնլայն խանութների համեմատ, Amazon.com-ը ձեռք է բերել 282 միլիոն այցելու միայն հունիս ամսին, ինչը կազմում է աշխարհում ինտերնետից օգտվողների 20 %-ը։

Տասնյակի 2-րդ տեղում eBay.com-ն է 223 միլիոն այցելուներով, ինչը կազմում է աշխարհում ինտերնետից օգտվողների 16%-ը։ Չինական Alibaba.com-ը գրանցել է 156 միլիոն այցելու՝ 11-%։

4-րդ տեղում է Apple.com-ը՝ 134 միլիոն այցելուով, որն էլ, իր հերթին, կազմում է աշխարհի օնլայն բնակչության 10-%-ը։

Տասնյակում տեղ է գտել մեկ այլ հայտնի կազմակերպություն՝ HP-ն 39 միլիոն այցելուով՝ կազմելով օնլայն բնակչության 3%-ը։

ComScore-ի աշխարհագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Amazon-ը և Apple-ը ունեն ավելի շատ այցելուներ ըստ աշխարհամասերի, քան որևէ այլ օնլայն խանութ։

Amazon-ի այցելուների 35%-ը Հյուսիսային Ամերիկայից է, 32%-ը Եվրոպայից և 24%-ը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Իսկ Apple-ի այցելուների 32%-ը Հյուսիսային Ամերիկայից է, 30%-ը Եվրոպայից է և 25%-ը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---