Համահայկական խաղեր. Բասկետբոլիստներն անցկացրեցին 1/16 եզրափակչի հանդիպումները

Համահայկական խաղեր. Բասկետբոլիստներն անցկացրեցին 1/16 եզրափակչի հանդիպումները

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի բասկետբոլի 1/16 եզրափակչում մի քանի հետաքրքիր ու վառ հանդիպումներ կայացան: Հերթական անգամ իր առավելությունը մրցակցի հանդեպ ցուցադրեց Լոս-Անջելեսի թիմը, որը 106:71 հաշվով հաղթանակ տարավ Հալեպի նկատմամբ: Կահիրեն 65:32 հաշվով պարտության մատնեց Ուրմիային: Երկու իրանական թիմերի` Սալմաստի և Թեհրանի հանդիպումն ավարտվեց թեհրանցիների հաղթանակով 4 միավորի առավելությամբ` 62:66:

Բուրչ Ամուդը հաղթեց Գլենդել Մոնրոուզին (81:77), Երևանը կոտրեց Փարիզի դիմադրությունը (73:50), Թավրիզն առավելության հասավ Շահին-Շահրի նկատմամբ (53:43), իսկ Ստեփանակերտի մրցակից Մոնրեալը չներկայացավ հանդիպմանը և տեխնիկական պարտություն կրեց: Գլենդելը 77:45 հաշվով հաղթեց Բուենոս-Այրեսին, իսկ Վիեննան` Ախալքալաքին (63:61): Սիդնեյ – Բեյրութ, Սպահան – Ստամբուլ և Գյումրի – Սոչի հանդիպումները դեռևս չեն կայացել:

Կանանց մրցապայքարում ամենախոշոր հաշիվը գրանցվեց Գլենդել – Վիեննա հանդիպմանը. ամերիկյան բասկետբոլիստուհիները հաղթանակ տարան 104:43 հաշվով: Հաղթանակ գրանցեցին նաև Թավրիզի, Թեհրանի, Գյումրու և Երևանի թիմերը: Փարիզ – Ստեփանակերտ հանդիպումը դեռևս չի ավարտվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---