Գերմանիայի օմբուդսմենը հավատում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության լուծմանը

Գերմանիայի օմբուդսմենը հավատում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության լուծմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան ամբողջությամբ օժանդակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լենինգը Բաքվում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես հավատում եմմ հիմնախնդրի լուծմանը Մինսկի խմբի շրջանակում: Հակամարտության կարգավորումից հետո կլուծվեն բոլոր հարցերը` ներառյալ փախստականների հարցը»,- նշել է Լենինգը: Բաքու կատարած այցի շրջանակում օմբուդսմենը երկրում իրադրությանը ծանոթանալու նպատակով հանդիպել է նախագահական աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովի, քաղկուսակցությունների, ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---