«Արի տուն» ծրագրի մասնակիցները կհանդիպեն Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների հետ

«Արի տուն» ծրագրի մասնակիցները կհանդիպեն Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին` ժամը 20:00-ին, Հայաստանի սփյուռքի նախարարությունը` զուգակցելով «Մեր մեծերը» և «Արի տուն» ծրագրերը, Աղվերանի «Կարին» ճամբարում կազմակերպում է Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների` Ալեք Ենիգոմշյանի, Հրայր Կարապետյանի և Մարտիրոս Ժամկոչյանի հանդիպումը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կցուցադրվի Մոնթեին նվիրված վավերագրական ֆիլմ: Հյուրերը կպատասխանեն երիտասարդների հարցերին: Հանդիպմանը ներկա է լինելու ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, հաղորդում է Հայաստանի սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---