Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում տուժել են և' հայեր, և' ադրբեջանցիներ

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում տուժել են և' հայեր, և' ադրբեջանցիներ

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանի տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որում արտասահմանյան զբոսաշրջիկներ են տուժել: Գուդաուրի շրջանում հայ և ադրբեջանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը 15-մետրանոց անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին: Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով «Իմեդի» հեռուստաընկերությանը: Վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների խոսքով, ՃՏՊ արդյունքում զոհեր չկան: Այնուամենայնիվ, 27 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Երեք զբոսաշրջիկներ շատ ծանր վիճակում են: Նրանք տեղի հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի վայրում այժմ փրկարարներ և բժիշկներ են գտնվում, նրանք օգնություն են ցուցաբերում տուժածներին: ԱԻ վայրում աշխատում են նաև քննիչներ և քրեագետներ, նրանք փորձում են պարզել կատարվածի պատճառները:

Բոլորովին վերջերս` հուլիսի վերջին Վրաստանում տեղի ունեցած ևս մեկ ավտովթարի արդյունքում տուժել էին հայաստանյան զբոսաշրջիկներ: Այդ ժամանակ Քութայիսի մտնելիս երկու միկրոավտոբուսներ էին բախվել` մեկը բեռնատար, երկրորդը մարդատար: ՃՏՊ արդյունքում տուժել էր յոթ Հայաստանի և մեկ տեղի բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---