Իրանի ՌՕՈՒ շուտով զորավարժություններ կանցկացնեն հարևան երկրներից մեկի հետ, բայց առայժմ հայտնի չէ` որ մեկի

Իրանի ՌՕՈՒ շուտով զորավարժություններ կանցկացնեն հարևան երկրներից մեկի հետ, բայց առայժմ հայտնի չէ` որ մեկի

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության օդային ուժերը (IRIAF) մոտ ժամանակներս զորավարժություններ կանցկացնեն հարևան երկրներից մեկում, ասել է IRIAF հրամանատարի տեղակալ Ազիզ Նասիրզադեն, հաղորդում է FARS իրանական լրատվական գործակալությունը: Նասիրզադեն չի նշել այն երկիրը, որի հետ Իրանը համատեղ զորավարժություններ է անցկացնելու, սակայն ճշտել է, որ դրանք ծրագրված են օգոստոսի վերջ - սեպտեմբերի սկզբին և տեղի կունենան որպես IRIAF առաջին միջազգային զորավարժություններ: Փետրվարին IRIAF հրամանատար Հասան Շահսեֆին հայտնել էր, որ Իրանը ծրագրում է համատեղ զորավարժություններ անցկացնել տարածաշրջանի երկրներից մեկի հետ, հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---