Համահայկական խաղեր. Բադմինտոնում հաղթողներ ճանաչվեցին Սարգիս Հակոբյանն ու Լիլիթ Պողոսյանը

Համահայկական խաղեր. Բադմինտոնում հաղթողներ ճանաչվեցին Սարգիս Հակոբյանն ու Լիլիթ Պողոսյանը

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի շրջանակներում ավարտվեցին բադմինտոնի մրցումները: Orange Fitness-ում եզրափակչում հանդիպեցին Սարգիս Հակոբյանը Սոֆիայից և Գուրգեն Պողոսյանը Երևանից, հաղթեց Սոֆիայի ներկայացուցիչը: 3-րդ տեղում է Հրաչյա Մնացականյանը Երևանից: Զուգախաղում ավելի ուժեղ գտնվեց Հայկ Միսակյան (Երևան)-Բյուզանդ Ղասաբյան (Սոֆիա) զույգը՝ նրանք հաղթեցին Սարգիս Հակոբյան (Սոֆիա)-Հովհաննես Գասպարյան (Վարնա) զույգն:

Կանանց պայքարում Լիլիթ Պողոսյանը Երևանից հաղթփեց Ռուզաննա Հակոբյանին Կիևից: 3-րդ տեղում է Սվետլանա Վարդանյանը Թբիլիսիից: Ոսկե մեդալներ է նվաճել նաև Վարդիթեր Պողոսյան (Իջևան)-Ռուզաննա Հակոբյան (Կիև) զույգը, 2-րդ տեղում են երևանցիներ Լիլիթ Մինասյանն ու Լիլիթ Պողոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---