ԱՄՆ պետքարտուղարություն. Հայաստանը հաջողությամբ պայքարում է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ

ԱՄՆ պետքարտուղարություն. Հայաստանը հաջողությամբ պայքարում է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձրացրել է իր սահմանների դիտարկման ու անվտանգության ապահովման արդյունավետությունը, ինչը երկրի հակաահաբեկչական գործունեության մաս է կազմում: Այդ մասին ասվում է նախօրեին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության տարեկան հաշվետվության մեջ: «Հայաստանում սահմանների դիտարկման բարելավման հիմնական գործիք է դարձել սահմանակետերում դիտարկման նոր սարքավորումների ներդրումը, մասնավորապես, Վրաստանի հետ սահմանում, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, արտահանման վերահսկման մասին օրենքում»,-ասվում է զեկույցում:

Պետքարտուղարությունը դրական է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և համատեղ թրենինգների ու սեմինարների անցկացումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ: Զեկույցում հիշատակվում են նաև Եվրոպայի խորհրդի փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման գործոնների գնահատման փորձագիտական կոմիտեի (MONEYVAL) տվյալները: «Փողերի լվացման վերահսկման ու ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված իրավիճակը Հայաստանում համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---