19 օգոստոսի 2011 - 12:31 AMT
Ամառային Ունիվերսիադա. Ավետիք Գրիգորյանը շարունակում է վստահորեն ելույթ ունենալ մրցաշարում

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ոչ ոքի է խաղացել 5-րդ տուրում և 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաեւ գրոսմայստերներ Վան Հաոն եւ Լի Չաոն (Չինաստան), բայց նրանք հայ գրոսմայստերին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են 3,5-ական միավոր:

Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան եւ Աննա Հայրապետյանը ունեն համապատասխանաբար 3,5 եւ 2,5 միավոր: