19 օգոստոսի 2011 - 17:02 AMT
Լոնդոնի «Royal Festival Hall» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային երեկոն

Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի հեղինակավոր «Royal Festival Hall» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային երեկոն` Լոնդոնի «Ֆիլհարմոնիա Օրքեստրի» անմիջական մասնակցությամբ և Մարիուս Ստրավինսկու խմբավարությամբ: Այս համերգային ծրագրով Կարեն Գրիգորյանը սկսում է իր միջազգային շրջագայությունը եվրոպական տարբեր երկրներում:

Միացյալ Թագավորությունում կայանալիք այս համերգային ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակին: Համերգային ծրագիրը կազմակերպվում է Հայ Առաքելական եկեղեցու բրիտանական թեմի բարձր հովանու ներքո, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչն է անգլիական «Ինվերս» ընկերությունը: