19 օգոստոսի 2011 - 17:07 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել Վանաձոր-Ֆիոլետովո ե/գ ՏՏՀ-ը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Սիբգիպրոտրանս» և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացում ռուսական ընկերության պատվիրակները մանրամասն նեկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքները: Տրանսպորտի նախարարն իր հերթին ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները: