19 օգոստոսի 2011 - 18:51 AMT
ԵՄ-ն հուսով է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը հավանություն կտա Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծին

Եվրամիությունը հուսով է, որ օգոստոսի 21-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստում հավանության կարժանանա Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը կոչ է անում Սիրիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի քննության միջազգային հանձնաժողով ստեղծել, ուրբաթ օրը հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայքլ Մեննը:

«Այն արդեն լայն աջակցություն է ստացել, և պահանջվում է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46 անդամների մեծամասնությունը, որպեսզի նման քննությունը մեկնարկ ստանա»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: