19 օգոստոսի 2011 - 19:19 AMT
Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները

Իրանից գազի մատակարարման վերսկսման կապակցությամբ Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները, հաղորդում են թուրքական աղբյուրները:

Իրանից Թուրքիա գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 11-ից երկու երկրների միջև գազատարի պայթյունի պատճառով, նորոգման աշխատանքներից հետո վերսկսվել է, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:

Թուրքիայի արևելքում գտնվող Ագրի գավառում գազատարի պայթյունից հետո ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի մատակարարումն ավելացել էր` օրական 6 միլիոն խորանարդ մետրից հասնելով 16 միլիոն խորանարդ մետրի: Պայթած գազատարով Թուրքիան Իրանից օրական մինչև 18 միլիոն խորանարդ մետր գազ էր ստանում: