Life News-ի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովը կռվել է «Սպրավեդլիվայա Ռոսիա»-յի պատգամավոր Օլեգ Միխեևի հետ վերջինիս նացիստական գլխարկի մասին սկանդալային հրապարակման պատճառով: Այդ մասին հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»:
Կռիվը տեղի է ունեցել Ռեն ԹՎ ալիքով «Ռուսական հեքիաթներ» հաղորդման նկարահանումից հետո: Գաբրելյանովն ու Միխեևը հրավիրված էին Սերգեյ Դորենկոյի հաղորդաշարին, որպեսզի քննարկեին Life News-ում հրապարակված և «Սպրավեդլիվայա Ռոսիա»-յի համախոհների վրդովմունքն առաջացրած հոդվածը: Հոդվածը պնդում էր, որ Միխեևն իր համակրի հարսանիքին նացիստական արծիվով գլխարկ էր կրել:
Ինչպես ՌՍՆ-ին հաղորդել է «Ռուսական հեքիաթներ» հաղորդման շեֆ-պրոդյուսեր Աննա Կոմիսսարովան, տաղավարից դուրս գալիս Միխեևը սկսել է անպատվել Գաբրելյանովին, ինչի արդյունքում կռիվ է ծավալվել: Միխեևի խոսքով, Գաբրելյանովն իր վրա հարձակվել է թիկնապահների հետ միասին, և պատգամավորը ստիպված է եղել պատասխանել նրան: Ինչպես ասել է Միխեևը ՌՍՆ-ին տված հարցազրույցում, կռվից հետո Գաբրելյանովը հեռացել է «մի քիչ ծեծված և դժգոհ»:
«Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն Life News-ում տեղ գտած հոդվածն ու կից լուսանկարը կեղծիք է անվանել: Միխեևը հայտնել է, որ իր գլխարկի վրա Երրորդ ռեյխի զինանշանն ավելացվել է ֆոտոշոփի օգնությամբ, և հրապարակել է բնօրինակ լուսանկարը` առանց արծվի պատկերի: Սակայն Life News-ը պնդում է նկարների հավաստիության հարցում, հաղորդում է Lenta.ru-ն: