«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի կասեցման մասին, հետո հերքել է հայտարարությունը

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի կասեցման մասին, հետո հերքել է հայտարարությունը

PanARMENIAN.Net - Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարությունը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի կասեցման մասին, որը տևեց երկու տարի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան իսրայելցի զինվորականների գործողության, որը ձեռնարկվեց որպես պատասխան Էյլաթում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների: «Այլևս ոչ մի հրադադար թնշամու հետ չկա»,-ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ, որը 2009թ. սկզբին հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի մասին:

Գազայի հատվածում օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 14:

Ավելի ուշ «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի մամլո քարտուղար Քասաման հերքել է հրադադարի կասեցման մասին հաղորդագրությունը: Ըստ նրա, այն չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Al Jazeera-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---