20 օգոստոսի 2011 - 12:43 AMT
Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կազմում իր առաջին խաղում գոլ է խփել և հեռացվել է դաշտից

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 22-րդ տուրում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը հյուրընկալվել է Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Էդգար Մանուչարյանի «Ուրալ» ակումբին:

Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կազմում իր առաջին խաղում կարողացել է գոլ խփել և գոլային փոխանցումներ անել, սակայն 90-րդ րոպեին հեռացվել է դաշտից: «Ուրալը» 5 գնդակ է ուղարկել Ռոման Բերեզովսկու դարպասը՝ ընդունելով երկու գնդակ: Խոշոր 5:2 հաշվով հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակել է 38 միավոր և 5-րդ տեղում է: «Խիմկին» 22 միավորով 18-րդ տեղում է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրալի» գլխավոր մարզիչ Յուրի Մատվեևը Մանուչարյանի մասին ասել է, որ նա կարողացավ լավ մտնել խաղի մեջ, լավ փոխանցումներ կատարեց, ցավոք, վերջում խաղը չստացվեց»: