Daily Mail-ը Հայաստանում երկու դեսպանների նշանակման մասին. ՄԹ ԱԳՆ-ը Բրիտանիան ծաղրի առարկա է դարձնում

Daily Mail-ը Հայաստանում երկու դեսպանների նշանակման մասին. ՄԹ ԱԳՆ-ը Բրիտանիան ծաղրի առարկա է դարձնում

PanARMENIAN.Net - Միաժամանակ երկու դեսպանների նշանակումը երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է, գտնում է հայ դիվանագետը

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկիրը ծաղրի առարկա է դարձնում, գրում է բրիտանական Daily Mail-ը: Տվյալ դեպքում խոսքը գնում է Ջոնաթան Ջեյմս Էյվս և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ նշանակելու մասին: Հոդվածի հեղինակներ Մարտին Դելագոյի և Ուիլլ Ստյուարտի կարծիքով, նման երևույթը կարող է թուլացնել Բրիտանիայի դիրքերը մի երկրում, որը Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր ռազմավարական կետերից մեկն է հանդիսանում:

Բացի դրանից, հայ դիվանագետ Արման Նավասարդյանը նշել է, որ միաժամանակ երկու դեսպանների նշանակումը երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է: «Սովորաբար դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատանքի առաջին երկու տարիները նպատակաուղղված են այդ երկրի յուրահատկություններին ծանոթանալուն, իսկ արդյունավետ է երրորդ տարին: Տվյալ դեպքում չեմ կարծում, թե կհաջողվի արդյունավետ կերպով կատարել դեսպանի վրա դրված պարտականությունները»,- ասել է նա:

Այդ միջադեպը գնալով ավելի շատ ուշադրություն է գրավում, քանի որ նախկին դեսպան Չարլզ Ջոն Լոնսդեյլը դեսպանատանը աշխատող հայ աղջկա հետ է ամուսնացել, որից հետո հասարակայնության մեջ դեսպանատունը «սիրո դեսպանատուն» անվանումն է ստացել:

Մեծ Բրիտանիան իր երկրի նոր դեսպաններին է նշանակել Հայաստանում: Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը ամուսնական զույգը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

-ԱՊ-

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---