Սեյրան Օհանյանն այցելել է բազեականներին

Սեյրան Օհանյանն այցելել է բազեականներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով բազեականներին՝ պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումներն առաջին հերթին բարձրացնում են հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը։

«Այն, որ մեր հարևաններն ունեն որոշակի քանակական առավելություն, երբևիցե մեզ չպետք է մտահոգի, որովհետև այդ քանակական առավելությունը դեռևս 88-ից հետո և 1992-94թթ. լայնածավալ պատերազմի ժամանակ մենք տեսել ենք և մեր մարտական ոգով, բարոյական, կամային բարձր հատկանիշներով, նաև զինվորականների պատրաստության որակական չափանիշներով կարողացել ենք հակադրել մեր ունակությունները նրանց քանակական առավելություններին ու հաղթանակի հասնել։

Այդ քանակական առավելություններին այսօր մենք հակադրում ենք մեր մարտունակության աստիճանը։»,- ասել է նախարարը։ Այս տարի «Բազե» համահայկական հավաքին 42 ջոկատների կազմում մասնակցում է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող ջոկատը, որն արդեն անցկացված մշակութային, մարզական մրցույթներում բավականին հաջողությունների է հասել։ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ջոկատն աչքի է ընկել նաև «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղում։

«Բազե-2011» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---