Google+-ը սկսել է ստուգել օգտագործողների էջերի ինքնությունը

Google+-ը սկսել է ստուգել օգտագործողների էջերի ինքնությունը

PanARMENIAN.Net - Google-ն իր Google+ սոցիալական ցանցում ավելացնում է օգտագործողի ինքնությունը հաստատող պիտակներ (badges)։ Այս մասին գրել է Google-ի ներկայացուցիչներից Ուեն-Այ Յուն իր Google+ էջում։ Հաղորդում է IDG լրատվական ծառայությունը։

Ըստ Ուեն-Այ Յուի գրառման՝ Google+-ը այս պիտակները սկզբից կավելացնի հայտնի հանրային դեմքերի էջերին, իսկ ավելի ուշ սա կտարածվի բոլոր օգտագործողների շրջանում։

Այս պահին պիտակների հիմնական նպատակն է տեղեկացնել օգտագործողներին հանրային դեմքերի՝ երգիչների, դերասանների կամ քաղաքական գործիչների իրական էջերի մասին, որպեսզի օգտագործողները կարողանան ավելացնել և հետևել վերջիններիս իրենց (Circles)։ Հայտնիների էջերն այցելելիս ինքնությունը հաստատող պիտակը կերևա անվան կողքին։

Այլ սոցիալական ցանցեր, ինչպիսին Twitter-ն ու Facebook-ն են, նույնպես ունեն հանրային դեմքերի ստուգված էջեր։ Հաստատված օգտագործողներ ունենալը ցանցում ստեղծում է վստահելի միջավայր։

Այնուամենայնիվ, մի քանի շաբաթ առաջ Google-ը քննադատության էր ենթարկվել, երբ ագրեսիվորեն սկսել էր ջնջել ցանցից ոչ իրական էջեր։

Այս բողոքներին ի պատասխան՝ Google-ից տեղեկացրել էին, որ գործընթացը փոխվելու է, հնարավորություն է տրվելու ոչ իրական էջեր ունեցողներին կարգավորել և ուղղել դրանք։ Օգտագործողները վեճերի մեջ են Google-ի հետ իրական անունների քաղաքականության համար՝ պատճառաբանելով, որ որոշ դեպքերում հիմնավորված է օգտագործել մականուններ անվտանգության նկատառումներով։ Օրինակ՝ քաղաքական հայացքներ ունեցողների կամ ամուսնական բռնության զոհերի դեպքում։

Google+-ը ստեղծվել է հունիս ամսվա վերջում և կարճ ժամանակում հասցրեց ձեռք բերել 25 միլիոն օգտագործող։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---