Արցախի ՊԲ. Բաքուն հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձն է ձեռնարկել

Արցախի ՊԲ. Բաքուն հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձն է ձեռնարկել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտ Ակիֆ Աբդիևը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է և չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, oգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն, հաղորդում է Արցախի ՊԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---