Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, կարծում է Ալեքսանդր Ռարը

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, կարծում է Ալեքսանդր Ռարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Ռուսաստանը կամ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդության հարցով։ Այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների և էներգետիկ հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռարը, հաղորդում է 1news.az-ը։ «Ես այս իրավիճակը մեղմելու ելք չեմ տեսնում, որովհետև կողմերի դիրքորոշումներն ուղղակի իրարամերժ են»,- նշել է փորձագետը։ Միաժամանակ, նա կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն ձևաչափը չէ, որն ի վիճակի է լուծել ղարաբաղյան հակամարտութունը։

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, որը կապված չի լինի 20-ամյա վաղեմության ողբերգական հիշողությունների հետ։

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձեց միջնորդ դառնալ, բայց, ինձ թվում է, դա նրա մոտ չստացվեց։ ԱՄՆ-ին հիմա չի հետաքրքրում Հարավային Կովկասը, նա սեփական խնդիրներն ունի։ Հիմա Արևմուտքը և ԵՄ-ն զբաղվում են Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների կարգավորմամբ»։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ թուրքական գործոնին՝ Ռարը նշել է, որ Թուրքիան առայժմ Ադրբեջանի դաշնակիցն է, բայց մյուս կողմից նա ինքն է զարգացնում իր աշխարհաքաղաքականությունը Սևծովյան տարածաշրջանում և իր ազգային շահերը չի պայմանավորելու ԼՂ հիմնախնդրով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---