22 օգոստոսի 2011 - 18:06 AMT
Orange-ը ամեն 10 000-րդ լիցքավորողին սմարթֆոն

Մինչև օգոստոսի 28-ը «Orange Խոսենք» բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը, նախկին շաբաթական 100 ամառային նվերների փոխարեն: Ինչպես տեղեկացնում են Orange Armenia ընկերության մամլո ծառայությունից, սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10 000-րդ լիցքավորողը:

Օգոստոսի 29-ին Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար` լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: