Էդվարդ Նալբանդյանն իր ավստրիական պաշտոնակցի հետ քննարկել է միջազգային հարցեր, վրացականի հետ` երկկողմ

Էդվարդ Նալբանդյանն իր ավստրիական պաշտոնակցի հետ քննարկել է միջազգային հարցեր, վրացականի հետ` երկկողմ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը այցով գտնվում էր Զալցբուրգում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Էդվարդ Նալբանդյանը Զալցբուրգում մասնակցեց «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ և գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ:

Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Ավստրիայի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---