Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարում Արցախի և Ֆրանսիայի միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարում Արցախի և Ֆրանսիայի միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին և Վալերի Բուայեին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաև փոխգործակցության հետագա խորացման և այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---