23 օգոստոսի 2011 - 11:43 AMT
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը չի կարող մասնակցել Աշխարհի գավաթին ոտքը կոտրելու պատճառով

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ցավոք, չի կարողանա մասնակցել օգոստոսի 28-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մի քանի օր առաջ Հակոբյանը անհաջող սայթաքել էր և կոտրել ոտքը: Վիրահատությունից հետո բժիշկները գրոսմայստերին հանձնարարել են մի քանի շաբաթ ուղևորություններ չկատարել:

Այսպիսով, Աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի միայն երկու ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Արման Փաշիկյանը: