Սկսվել է իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև բանակցությունների հերթական փուլը

Սկսվել է իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին կառավարության ընդունելությունների տանը սկսվել է իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի միջև քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակներում բանակցությունների հերթական փուլը։ Այս անգամ հանդիպմանը ներկա էին երկու աշխատանքային խմբերի բոլոր անդամները։

Օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն էր տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների և ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Այս մասին հաղորդագրություն է տվել «Հելսինկյան ընկերակցությունը»:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:

Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է՝ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, հետևաբար ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը:

6  23.08.11 - Հանդիպում ՀԱԿ-Կոալիցիա երկխոսության շրջանակներում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---