23 օգոստոսի 2011 - 18:03 AMT
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի դեսպանին 8-ամյա բեղմնավոր գործունեության համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրայիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար: «Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով մեր միջպետական հարաբերությունները թափ են առնում»,-ասել է նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ Լիբանանի նոր դեսպանը նույնպես իր ավանդը կներդնի այս չափազանց կարևոր գործում:

Ջեբրայիլ Ժեարային իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի երկու երկրների միջև ավելի ամրապնդվեն տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը: