«Խոսքի իրավունք» միավորումը ենթադրում է, որ այսօր համացանցում մեծ աղմուկ բարձրացրած «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածն այն մասին, թե «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից աղանդների դեմ պայքարելու համար, իսկ եկեղեցու հասցեին քննադատությունը համագործակցության մասին կասկածները ցրելու միջոց է, իրականում աղանդավորների պատվերն է:
Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ եզրակացությանն են եկել` հաշվի առնելով այդ թերթի խմբագրության սերտ կապերը աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ:
«Նկատի ունենալով Հայ Առաքելական եկեղեցու ցածր հեղինակությունը հասարակության մեջ` «Հրապարակ»-ն իր նյութով նպատակ է ունեցել ստվեր գցել «Չենք լռելու»-ի հեղինակության վրա, առանց մտածելու, որ թերթի նման գործելաոճը մեծ ստվեր է նետում Հայաստանում մամուլի հանդեպ հարգանքի և վստահության ձևավորման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: