3 մայիսի 2003 - 19:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
«Խորհրդարանական արդար ընտրությունների անցկացման համար»` Հայաստանի ընդդիմադիր ուժերն առաջարկում են տպել պաշտպանիչ նշաններով ընտրական քվեաթերթիկներ, ընդ որում` արտասահմանում: Նման կարգի հայտարարություններ են հնչել երեկ «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ: Ընդդիմության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի խոսքերով, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները չպետք է իշխանությունների վերահսկողության տակ լինեն: Ընդ որում, նա վստահեցրել է, որ տվյալ նախաձեռնության իրագործման ֆինանսական ծախսերը պատրաստ են ստանձնել միջազգային կազմակերպությունները: