Վրացի երիտասարդները հարբած մտել են հայկական եկեղեցի և պղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»

Վրացի երիտասարդները հարբած մտել են հայկական եկեղեցի և պղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»

PanARMENIAN.Net - «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահությունն ու հազարավոր անդամները խիստ մտահոգված են Վրաստանում վերջերս գլուխ բարձրացրած հակահայկական հիստերիայի առթիվ:

«Ծայրահեղական մութ ուժերը, այդ թվում նաև աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան անձինք, տարածելով կեղծ լուրեր, հրահրում են հայ և վրաց ժողովուրդների շահերին անհարիր թշնամանք: Հակահայկական տրամադրությունների բորբոքմանը մեծ չափով նպաստում են նաև ԶԼՄ-ների վարկաբեկիչ հրապարակումները, որոնց ազդեցության տակ են ընկնում վրաց երիտասարդության անտեղյակ ներկայացուցիչները: Գործը հասել է այնպիսի լկտիության, որ անսթափ վիճակում գտնվող երկու երիտասարդ մուտք են գործել Աստծո տաճար, վիրավորել մեր ազգային արժանիքներն ու հավատը, պղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ և նշվում, որ արարքը դատապարտելի է բոլոր օրենքներով և կարող է տեղիք տալ ազգամիջյան լարվածության:

«Վիրահայերի միասնությունը» սատարում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և կոչ անում վրաց իշխանություններին խիստ միջոցներ կիրառելով` սանձել հակահայկական քարոզչությամբ զբաղվող պաշտոնյաներին ու արժանի պատժի ենթարկել ազգային արժանապատվությունը վիրավորած ստահակներին` այսուհետ նման արարքները կանխելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---