24 օգոստոսի 2011 - 18:39 AMT
Nokia-ն թողարկել է Symbian Belle նոր պլատֆորմը և 3 նոր սմարթֆոն

Այսօր Nokia-ն պաշտոնապես հայտարարեց երեք նոր սմարթֆոնների և նոր Symbian պլատֆորմի` Symbian Belle-ի թողարկման մասին։ Երեք սմարթֆոնները` Nokia 700-ը, Nokia 701-ը և Nokia 600-ը աշխատում են հենց Symbian Belle-ով և հագեցած են NFC (Near Field Communication) տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս կապվել NFC ունեցող մեկ այլ սարքավորման հետ, ինչպես բարձրախոսներն են կամ ականջակալ Bluetooth-ները կամ հենց հեռախոսները և փոխանակել տարբեր ֆայլեր։

Այս NFC տեխնոլոգիայով հագեցած սմարթֆոնների թողարկմանը զուգահեռ Nokia-ն թողարկել է նաև Essence Bluetooth Stereo ականջակալները։

Nokia 700-ը Nokia-ի երբևէ արտադրած ամենափոքր սմարթֆոնն է։ Կշռում է 96 գրամ, 110 x 50.7 x 9.7 մմ չափսերով։ Այն ունի 1Ghz հզորությամբ պրոցեսոր, 3.2 դյույմ էկրան, 2Գբ ներքին հիշողություն` մինչև 32Գբ ավելացնելու հնարավորությամբ, HD վիդեոնկարահանում և 5 մեգապիքսել տեսախցիկ։

Nokia 701-ը Nokia-ի ամենաբարակ սմարթֆոնն է, ամենալուսավոր 3.5 դյույմ էկրանով։ Nokia C7 դիզայնի վրա հիմնված Nokia 701-ն ունի 1GHz հզորությամբ պրոցեսոր, 8 մեգապիքսել տեսախցիկ և դիմացի տեսախցիկ, ինչպես նաև HD վիդեոնկարահանում։ Ունի 8Գբ ներքին հիշողություն` մինչև 40Գբ ավելացնելու հնարավորությամբ։

Nokia 600-ը հայտարարվել էր որպես Nokia-ի ամենաբարձրաձայն սմարթֆոն։ Այն ունի ներկառուցված FM ռադիո ալեհավաք` առանց ականջակալների լսելու հնարավորությամբ և FM հաղորդիչ, որը թույլ է տալիս հեռարձակել երաժշտությունը հեռախոսից ռադիոկայան։ Այն ունի 60 ժամ երաժշտության նվագարկման տևողություն։ Nokia 600-ը աշխատում է 1 GHz հզորությամբ պրոցեսորով, 5 մեգապիքսել տեսախցիկով, HD վիդեոնկարահանմամբ և 2Գբ ներքին հիշողությամբ` մինչև 34Գբ ավելացնելու հնարավորությամբ։

«Symbian Anna-ից թողարկումից երկու ամիս է անցել, սակայն մենք արդեն հանդես ենք գալիս նոր պլատֆորմով` Symbian Belle-ով»,- ասել է Nokia-ի փոխնախագահ Այլարի Նուրմին։

Symbian Belle-ն ունի փոփ մենյուով աշխատող նոր ինտերֆեյս։