25 օգոստոսի 2011 - 10:45 AMT
Իսրայելական ՌՕՈՒ-ն օգոստոսի 25-ի գիշերը կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը

Իսրայելական ռազմաօդային ուժերը օգոստոսի 25-ի գիշերը նոր օդային հարձակումներ են հասցրել Գազայի հատվածի վրա: Արդյունքում մահացել է երկու պաղեստինցի, առնվազն 20 մարդ վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է «Եդիոտ Ախրոնոտ» թերթը:

Ինչպես հայտնել են հրատարակությանը ՑԱԽԱԼ-ից, ռմբակոծությունների թիրախը եղել է Գազայի հյուսիսում գրոհայինների զենքի պահեստը: Ավելի վաղ պաղեստինյան աղբյուրները հաղորդում էին, որ իսրայելական ինքնաթիռները հարձակում են գործել ակումբի շենքի վրա, որը պատկանում է «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը: Ոչնչացվել է նաև Ռաֆախի շրջանը թունելը, որի միջոցով Գազայի հատված էին հասցվում մաքսանենգային ապրանքներ:

Գազայի հատվածի գրոհաինների և ՑԱԽԱԼ-ի միջև դիմակայությունը տևում է օգոստոսի 18-ից, երբ Իսրայելում կատարվել է եռակի ահաբեկչություն: Օգոստոսի 22-ին կողմերը համաձայնվել են դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն օգոստոսի 24-ին Իսրայելի հարձակումները վերսկսվել են Պաղեստինի տարածքում «Իսլամական ջիհադի» ակտիվիստներից մեկի` Իսմաել ալ Ասմարի ոչնչացումից հետո, հաղորդում է Lenta.ru-ն: