Հայաստանի և Գերմանիայի ռազմական ոստիկանությունները զարգացնում են երկկողմանի համագործակցությունը

Հայաստանի և Գերմանիայի ռազմական ոստիկանությունները զարգացնում են երկկողմանի համագործակցությունը

PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջև 2009 թվականին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գասպարյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա.Տեր-Սահակյանի հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---