Կառավարության որոշմամբ շախմատի աշխարհի առաջնության հաղթողները կստանան դրամական պարգևատրում

Կառավարության որոշմամբ շախմատի աշխարհի առաջնության հաղթողները կստանան դրամական պարգևատրում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարութունը օգոստոսի 25-ի նիստում որոշում է ընդունել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 45 մլն դրամ հատկացնելու մասին: Ինչպես հայտնել է սպորտի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանը, դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի հավաքականի պարգևատրմանը, որը դարձել է չինական Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող:

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է հայ շախմատսիտներին այդ «փայլուն ձեռբերման» կապակցությամբ:

6  25.08.11 - Կառավարության նիստ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---