
Այսօր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ստեղծվող արոտօգտագործողների կոոպերատիվի հիմնադիր ժողովին մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կոոպերատիվը ստեղծվում է ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականցվում է ՀՀ 55 գյուղական համայնքներում: Աշխատանքներն իրականացվում են 3 բաղադրիչներով: Առաջին՝ համայնքների արոտավայրերի կառավարման բաղադրիչի շրջանակներում Շիրակի մարզի թվով 9 համայնքներում կիրականացվի արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված ծրագիր: Նշված ծրագրով 2011թ.-ին մարզի Բերդաշեն, Ջրառատ, Սառնաղբյուր, Մեծ Մանթաշ և Այգաբաց համայնքների համար կմշակվեն կառավարման պլաններ, կբարելավվեն վերջիններիս վարչական սահմաններում գտնվող շուրջ 13 հազ. հա արոտավայրերը: Շուրջ 7 հազ. հա հեռագնա արոտներում կտեղադրվեն խմոցներ: Կբարելավվեն արոտ տանող ճանապարհները: 400 հա ոչ մշակովի վարելահողերի վրա կկազմակերպվի մշակովի անասնակերի արտադրություն:
Ծրագրի իրականացման երկրորդ բաղադրիչն ուղղված է գյուղատնտեսության աջակցության ծրագրերին՝ գյուղատնտեսական խորհրդատվություն և անասնաբուժական ծառայություն: Վերջին բաղադրիչը մրցակցային դրամաշնորհային ծրագիր է, որի շրջանակներում կիրականացվեն դրամաշնորհային նախագծեր՝ ուղղված գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործմանը, նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների ներդրմանը:
Ստեղծվող կոոպերատիվների հիմքում կամավորոթյան սկզբունքն է, և կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ շարունակում է տնօրինել իր սեփականությունը: ,- հանդիպման ժամանակ նշեց նախարարը:
Հիմնադիր ժողովում 180 ծխից կազմված համայնքի 90 տոկոսն այսօր ցանկություն հայտնեց միավորվել նորաստեղծ կոոպերատիվի մեջ:
Հետդարձի ճանապարհին նախարարը մարզի Հոռոմ, Ազատան, Լուսակերտ և Սարատակ համայնքներում ծանոթացավ կարտոֆիլի բերքահավաքին, զրուցեց գյուղացիների հետ, պատասխանեց իրենց հուզող հարցերին: Անկեղծ և շահագրգիռ խոսակցության ընթացքում գյուղացիներն ամենուր գոհունակություն էին հայտնում իրենց հանդեպ ցուցաբերվող ուշադրությունից և պետական այն օժանդակությունից, որն զգում են դեռևս տարեսկզբից: Անդրադառնալով մարզում իրականացվող և նախատեսվող զարգացման ծրագրերին, նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում գյուղաշխարհին ցուցաբերվող օգնությունն ավելի մեծ ու ծարակշիռ է լինելու, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը: