
Մերձավոր Արևելքի երկրները պետք է խոչընդոտեն Արևմուտքի միջամտությանը տարածաշրջանի պետությունների ներքին գործերին: Այդ մասին լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է Trend-ը: «Արևմուտքը փորձում է վերադարձնել նախկին հսկողությունը մահմեդական երկրների նկատմամբ: Մեր պարտքն է` թույլ չտալ դա»,- ասել է Ահմադինեժադը:
Նա նշել է նաև, որ Արևմուտքի երկրները Սիրիայի գործերին միջամտելու փորձեր են ձեռնարկում:
«Սիրիայի ժողովուրդն ու իշխանությունները պետք է համաձայնության գան բարեփոխումներ իրականացնելու հարցում և հաղորդակցվելով գործեն, որպեսզի Արևմուտքը չկարողանա հսկողություն սահմանել այդ երկրի և ողջ տարածաշրջանի նկատմամբ»,- նշել է ԻԻՀ նախագահը: