25 օգոստոսի 2011 - 14:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանը մտադիր է ակտիվացնել proarmenia.info հակահայկական կայքը

Շատ հաճախ հայկական լրատվամիջոցներն օգտագործում են Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը` առավել տարածելով այն: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա ԶԼՄ ներկայացուցիչներին խորհուրդ է տվել ավելի զգոն լինել հայ-ադրբեջանական հարաբերություններին կամ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող տեղեկատվության ընտրության ժամանակ: Նրա խոսքով, հաճախ ադրբեջանական քարոզարշավը «հայկական կայքեր» է ստեղծում, որոնք սկսում են ապատեղեկատվություն տարածել: «Բավական երկար ժամանակ գործում էր armeniareport.com կայքը»,- նշել է փորձագետը` ավելացնելով, որ շուտով Ադրբեջանը մտադիր է ակտիվացնել proarmenia.info հակահայկական պորտալը:

Հարկ է նշել, որ հայկական ԶԼՄ-ները շատ հաճախ օգտագործում են ադրբեջանական մամուլից նյութերի մեխանիկական վերատպման պրակտիկան` դրանով իսկ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը: Ավելին, հաճախ հայ լրագրողները տեղյակ չեն լինում այն մասին, որ այնպիսի կայքեր, ինչպիսին է armeniareport.com-ը, իրականում ադրբեջանական կայքեր են, որոնց նպատակը հակահայկական տեղեկատվության տարածումն է իբր հայկական ռեսուրսների միջոցով:

ՖՈՏՈՇԱՐՔ