«Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքում հաղթել է կարմիր ճակատը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ Ազատության հրապարակում հավաքվել էին «Բազե» ճամբարի և «Բազե» հավաքի մասնակիցները։

«Այն հայերը, ովքեր կտրված են ապրում իրենց արմատներից, չեն հասկանում մի շատ պարզ բան. պատմական ճակատագրի բերումով իրենց հյուրընկալած երկիրը երբեք չի կարող դառնալ իրենց իսկական հայրենիքը, իսկ առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է»,- նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը` «Բազե» երիտասարդական հավաքի փակմամբ հայտարարելով Հայաստանի անկախ պետականության 20-ամյակին նվիրված երիտասարդական միջոցառումների սկիզբը։

Գալա համերգի ընթացքում տեղի է ունեցել «Բազե» երգ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Վերջում հայտարարվել է «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի հաղթողը։ Այս տարի հաղթանակը տոնել է կարմիր ճակատը, երկրորդ տեղում կապույտ ճակատն էր, երրորդում՝ նարնջագույնը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---