Օգոստոսի 26-28-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-28-ը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում: «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ նշված մարզերում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս շրջաններում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:

Հյուսիս-արևմուտքից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք, օդի ջերմաստիճանը 26-28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է +130…+150 C, ցերեկը +260 - +280C տաքություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---